ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
29.10.2020 | 22:34

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը՝ հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

«Իլհամ Ալիևն Էրդողանին և թուրք ժողովրդին շնորհավորել է թուրքական հանրապետության հիմնադրման 97-րդ տարեդարձի առթիվ», - նշված է հաղորդագրության մեջ։ «Էրդողանը վստահեցրել է Ալիևին, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի կողքին», - հաղորդում են թուրքական աղբյուրները։

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ